Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ադրբեջանում բանկերը կասեցրել են դոլարի վաճառքը

Ադրբեջանում բանկերը կասեցրել են դոլարի վաճառքը
03.09.2016 | 21:18

Ադրբեջանում սեպտեմբերի 2-ից բոլոր բանկերը որոշ ժամանակով կասեցրել են դոլարի վաճառքը` կապված մանաթի շարունակական անկման հետ: Ամենախոշոր բանկերը` «Փաշա բանկը», «Կապիտալ բանկը», «Յունիբանկը» և Ադրբեջանի միջազգային բանկը, պաշտոնապես հայտարարել են դոլարի վաճառքը կասեցնելու մասին: Ամերիկյան դոլարի վաճառքը դադարեցվել է նաև օդանավակայանում:


Վերջին մեկ տարում մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է` նախորդ տարվա սկզբին եղած մեկ դոլարի դիմաց 0,802 մանաթի փոխարեն դառնալով 1,67- 1,69 մանաթ:

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ